Ավանեսյանը չի անցել Roland Garros-ի քառորդ եզրափակիչ
Ռուս թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Ֆրանսիայի բաց առաջնության չորրորդ շրջանում (Roland Garros) պարտվել է իտալացի Յասմին Պաոլինիին: Մրցումներն անցկացվում են Փարիզում։
21-ամյա Ավանեսյանը կանանց թենիսի ասոցիացիայի (ՎՏԱ) վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 70-րդ տեղը, կազմակերպության հովանու ներքո տիտղոսներ չունի: Մեծ սաղավարտի մրցաշարերում մարզուհու լավագույն արդյունքը Ֆրանսիայի բաց առաջնության չորրորդ շրջան դուրս գալն է (2023, 2024)։
Կարծիքներ