Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 424 նոր դեպք, մահացել է 12 մարդ
Հայաստանում մարտի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 424 նոր դեպք, առողջացել է 590 քաղաքացի, մահացել է՝ 12-ը: Հիվանդության նոր դեպքերի փոքր թիվը պայմանավորված է շաբաթ-կիրակի օրերի քիչ թեստավորմամբ:
Կատարվել է 3978 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 842817-ի:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 190741 դեպք, որոնցից 172096-ն առողջացման, 3476-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 14287 պացիենտ:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 882 է:
ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։
Կարծիքներ