Քննարկվել է Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգի նախագիծը
Հունիսի 4-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայիլ Զիբերտի համանախագահությամբ կայացել է ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի նախագծի քննարկման նպատակով կազմակերպված աշխատանքային հանդիպում։
Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից։
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները:
Աշխատանքային հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկում է ծավալվել ՀՀ-ԵՄ գործընկերության ընդգրկուն և հավակնոտ օրակարգի մի շարք հարցերի շուրջ։
Ներկաները մտքեր են փոխանակել գործընկերության օրակարգը՝ Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության համատեքստում արձանագրված առաջընթացին և Հայաստանի Եվրոպական ձգտումներին համապատասխանեցնելու հնարավորությունների շուրջ:
Կարծիքներ