Սա հոգեբանական խնդիր է, որը կոչվում է «ցեղասպանված ազգի սինդրոմ», որը ձևավորվում և արտահայտվում է բացառապես վախի հիման վրա. Վիլեն Գաբրիելյան

Սա հոգեբանական խնդիր է, որը կոչվում է «ցեղասպանված ազգի սինդրոմ», որը ձևավորվում և արտահայտվում է բացառապես վախի հիման վրա. Վիլեն Գաբրիելյան

ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

 

«Բարև ձեզ, ընկերներ։

 

Եկել եմ ասեմ, որ այսօր մի քիչ գրելու եմ մի քանի երևույթի մասին:

 

Առաջին երևույթը. Մարդուն, որին չես ընդունում, կամ չես սիրում «թուրք» անվանել որպես վիրավորանք օգտագործելը:

 

Իմ կարծիքով սա հոգեբանական խնդիր է, որը կոչվում է «ցեղասպանված ազգի սինդրոմ», և որը ձևավորվում և արտահայտվում է իրականում ոչ թե վշտի, կամ ցասումի, կամ կամքի, կամ էլ այլ նմանատիպ զգացմունքների պատճառով, այլ բացառապես վախի հիման վրա:

 

Իսկ ես վախը համարում եմ շատ առանցքային զգացմունք, որի հիման վրա մարդը կարող է ձևավորել և ճիշտ ուղղորդել իր ներուժը, եթե, իհարկե,

գիտակցում է այդ զգացմունքի իրական էությունը և կարևորությունը:

 

Քաղաքական առումով սա ևս չեմ կարող ընկալել, քանզի ատել մի ամբողջ ազգ նշանակում է՝ դրսևորել էթնիկ զտման և ատելության էլեմենտներ: Այսինքն, այդպես արտահայտվելիս, ես ոչնչով չեմ տարբերվելու Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունից, որը Հայ ազգի հանդեպ մշակել և իրագործել է ցեղասպանություն:

 

Եվ մարդկային առումով, սա ևս չեմ կարող հասկանալ, առավել ևս, որ տարիներ շարունակ, թեկուզ միջնորդավորված, բայց Թուրքիայի հետ ունեցել ենք հարաբերություններ և շփումներ, թե՛ անձնային, թե՛ տնտեսական, թե՛ այլ մակարդակներում:

 

Այսինքն, եթե մեկը մեկին «թուրք» ա անվանում, ըստ իս նշանակում է թուրքի հետ կապված ցանկացած բան իր համար պետք է մերժելի լինի և սկզբունքորեն անընդունելի: Ուստի, այս առումով, դա նշանակում է, որ տասնամյակներ շարունակ բոլորս դրսևորել ենք անսկզբունքայնություն:

Ըստ այդմ, այսպես թե այնպես Հային որպես վիրավորանք «թուրք» անվանելը կեղծիք է, պաթոսի և վախի վրա հիմնված հոգեբանական հնարք, որի միջոցով փորձ է արվում արթնացնել զգացմունքներ: Իսկ երբ տրվում ես զգացմունքներիդ, առավել ևս, որի հիմքը նման մասշտաբի ոճրագործություն է ընկած, ապա սկսում է մթագնել քո գիտակցությունը: Իսկ երբ մթագնում է գիտակցությունդ, սկսում ես գործել սխալներ:

Միևնույն է, մի օր դառնալու ենք, ոչ թե քաղաքականացված, այլ քաղաքական ժողովուրդ:

 

Շնորհակալություն ուշադրության համար

 

Շարունակելի...

 

Հարգանքով՝

 

նավակ Ճոճողը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում