Տարակուսած ու վրդովված եմ Արմեն Ռուստամյան-Վարչապետ Փաշինյան հարցուպատասխանի մի դրվագից․ Սաֆարյան
Մինչ իշխանությունն ու յուր աջակիցները ոգեշնչված են հերթական ճակատամարտն ԱԺ-ում "շահելուց", չեմ վարանի ասել, որ տարակուսած ու վրդովված եմ Արմեն Ռուստամյան-Վարչապետ Փաշինյան հարցուպատասխանի մի դրվագից, որտեղ Փաշինյանն առաջարկում է Ռուստամյանին արձագանքել, որպեսզի "գաղտնիք" բացի։ Ու քանի որ այդ պահին "գաղտնիքից" սարսափած ընդդիմադիրները արագորեն լքում են ԱԺ դահլիճը, վարչապետն այլես գաղտնիքը չի բացում...
Կներեք, պարոնայք, այն ինչի մասին խոսում եք, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիք չէ, որ ձեր ընտրությամբ ասեք կամ չասեք։ Հարցը վերաբերում է բոլորիս' մեր ժողովրդի անվտանգությանը, ու նրա ճակատագրին վերաբերող կարեւոր տեղեկությունները նրանից գաղտնի պահելու մանդատ ձեզանից ոչ մեկ չի ստացել։ Ու դուք պարտավոր եք ձեր ժողովրդին ասել դա։ Ու այդ գաղտնիքն էլ ամենեւին քաղաքական պայքարում կոմպրոմատ մի պահեք։
Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքի էջից։
Կարծիքներ