Երևանի քաղաքապետը երկու նշանակում է արել
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նոր խորհրդական է նշանակել` Սուսաննա Գրիգորյանին։ Սարգսյանն այս մասին հայտնեց այսօր ընթացող աշխատանքային խորհրդակցության ժամանակ։
Քաղաքապետը հայտնեց նաև, որ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի նոր պաշտոնակատար է նշանակվել. այդ պաշտոնը կզբաղեցնի Մարգարիտա Խաչատրյանը:
Սարգսյանը շնորհավորեց երկու նորանշանակներին` մաղթելով արդյունավետ աշխատանք:
Հիշեցնենք, որ 2020-ի սեպտեմբերի 15-ին Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Կարեն Սարգսյանը։ 2017-ից այդ պաշտոնը զբաղեցնում էր Աննա Ստեփանյանը։
Կարծիքներ