Կամչատկայում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Կամչատկայում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հաղորդվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության տեղական բաժանմունքի կայքում։
«Էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչաստկի քաղաքից 154 կմ հեռավորության վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային վարչությունից հայտնում են, որ բնակիչները ցնցումները չեն զգացել։ Զոհեր և ավերածություններ չկան։
Կարծիքներ