Փրկարարները Շիրակում արգելափակումից դուրս են բերել երկու բեռնատար

Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 23-ին, ժամը 10։40-ին ահազանգ է ստացել, որ բեռնատարները Մուսայելյան գյուղից Լոռու մարզ տանող ավտոճանապարհին արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակումից դուրս են բերել «Volvo» մակնիշի երկու բեռնատար:
Կարծիքներ