Իտալիայում մի քանի երկրպագու է մահացել Եվրո-2020-ի չեմպիոնությունը տոնելիս

Իտալիայում մի քանի երկրպագու է մահացել Եվրո-2020-ի չեմպիոնությունը տոնելիս

Իտալիայում մի քանի մարդ է մահացել ազգային թիմի` Եվրո-2020-ում տարած հաղթանակը տոնելիս։ Armsport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է La Repubblica-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ գիշերը Կատանիա նահանգում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի արդյունքում 19 տարեկան մի տղա է մահացել, ևս 4-ը վիրավորումներ են ստացել։ Հաղորդվում է, որ նրանք գնալիս են եղել Իտալիայի հավաքականի չեմպիոնությունը նշելու։

Ֆոջայում 32-ամյա տղամարդը՝ սկուտերով, հրազենային վիրավորում է ստացել ֆուտբոլային տոնին մասնակցելու ժամանակ։

Վենետիկի ջրանցքներից մեկում էլ գիշերը հայտնաբերվել է միջին տարիքի տղամարդու դի։ Նրա ինքնությունը չի պարզվել։ Ոստիկանությունում չեն բացառում, որ նրա մահը կարող է կապված լինել Իտալիայի հավաքականի` Եվրո-2020-ի չեմպիոնության առթիվ կազմակերպված մասսայական տոնախմբությունների հետ։ Հաղորդվում է նաև, որ Իտալիայի տարբեր քաղաքներում բազմաթիվ վիրավորումներ են եղել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում