Կասֆալտապատվի Շահումյան համայնքի 1-ին փողոցը
Շահումյան համայնքում այս տարի սուբվենցիոն միջոցներով կասֆալտապատվի 1-ին փողոցի 450 մետր երկարությամբ և 5 մետր լայնությամբ հատվածը:
Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 36 մլն 517 հազար դրամ, որից 16 մլն 432 հազարը համայնքային ներդրումն է, մնացածը կֆինանսավորվի պետբյուջեի միջոցներից:
Ծրագրի շահառու է շուրջ 1950 մարդ:
#ԿառուցենքՀայաստանընորովի
#ԿառուցենքԼոռիննորովի
#սուբվենցիա2020
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ֆեյսբուքյան գրառումը
Կարծիքներ