5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպինների ափերի մոտ

5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպինների ափերի մոտ

5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ուրբաթ օրը Ֆիլիպինների Լուզոն կղզու մոտակայքում: ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ՝ այս մասին զեկուցվել է Հանրապետության հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտում:

 էպիկենտրոնը գտնվել է Բատանգաս նահանգում՝ Կալաթագանի մունիցիպալիտետից 19 կմ հյուսիս-արևմուտք, որի բնակչությունը կազմում է 58,7 հազար մարդ:

Նշվում է, որ սա 6,6 մագնիտուդով երկրաշարժի հետցնցում էր, որը գրանցվել էր հուլիսի 24-ին նույն տարածքում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում