Մեկնարկել է ԹԱՅԵՔՍ գործիքի նոր ծրագիր. ՏՄՊՊՀ-ում կուսումնասիրեն անբարեխիղճ մրցակցության կանխարգելման ԵՄ փորձը

Մեկնարկել է ԹԱՅԵՔՍ գործիքի նոր ծրագիր. ՏՄՊՊՀ-ում կուսումնասիրեն անբարեխիղճ մրցակցության կանխարգելման ԵՄ փորձը

Մեկնարկել է ԹԱՅԵՔՍ գործիքի նոր ծրագիր. ՏՄՊՊՀ-ում կուսումնասիրեն անբարեխիղճ մրցակցության կանխարգելման ԵՄ փորձը

2021 թվականի մարտի 1-ից մեկնակել է ԹԱՅԵՔՍ գործիքի «Սպառողների շահերի պաշտպանության վերաբերյալ ՀՀ օրենսդրության բարելավման և անբարեխիղճ մրցակցության գործողությունների կանխարգելման հիմնարար սկզբունքների վերաբերյալ ԵՄ լավագույն փորձը» թեմայով ԵՄ փորձագիտական առաքելության 5-օրյա ծրագիրը, որն անցկացվում է առցանց ձևաչափով:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ողջունել է մասնակիցներին՝ կարևորելով այն համատեղ ջանքերը, որոնց շնորհիվ ծրագիրը կազմվել և կյանքի է կոչվել:

«Սա շատ կարևոր միջոցառում է հանձնաժողովի համար հատկապես այժմ, երբ տնտեսական մրցակցության օրենսդրության մեջ լայնածավալ փոփոխություններ են կատարվում, մշակվում և ներդրվում են նոր մեխանիզմներ, արդիականացվում է ընդհանուր գործունեությունը՝ միջազգային լավագույն փորձին համահունչ»,- նշել է Գեղամ Գևորգյանը:

ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ գործունեության տարիների ընթացքում հանձնաժողովը բազմաթիվ ձեռքբերումներ է ունեցել, այնուամենայնիվ այժմ առկա են նոր մարտահրավերներ, որոնք պահանջում են հմտությունների և գործիքակազմի մշտական արդիականացում: Այդ համատեքստում նա մասնավորապես շեշտել է հասարակության մոլորեցման կամ շփոթության առկայությունը որոշելու մեթոդոլոգիայի և չափորոշիչների, ինչպես նաև զեղչերի կիրառման ընթացքում մոլորեցումների դեպքերը բացահայտելու վերաբերյալ ԵՄ փորձի կարևորությունը:

Միջոցառման օրերի ընթացքում ծրագրի փորձագետները Հանձնաժողովի աշխատակիցներին խորհրդատվություն կտրամադրեն օրենսդրական շրջանակի և վարչարարության, օրենսդրական ակտերի և դրանց կիրակման վերաբերյալ, կներկայացնեն ԵՄ օրենսդրությունը և դրա կիրառման լավագույն փորձը և այլն:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության

պետական հանձնաժողով

Հետևեք մեզ նաև Տելեգրամում