Կրտսեր սերժանտներ Մերուժան Հարությունյանը և Գուրգեն Սարգսյանը հետմահու պարգևատրվել են Արիության մեդալով

Կրտսեր սերժանտներ Մերուժան Հարությունյանը և Գուրգեն Սարգսյանը հետմահու պարգևատրվել են Արիության մեդալով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել կրտսեր սերժանտներ Մերուժան Հարությունյանին և Գուրգեն Սարգսյանին Արիության մեդալով հետմահու պարգևատրելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Գուրգեն Աշոտի Սարգսյանին հետմահու պարգևատրել Արիության մեդալով»,- ասված է նախագահի հրամանագրում:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյանին հետմահու պարգևատրել Արիության մեդալով»,- ասված է նախագահի հրամանագրում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում