«Զեւս» ՏԷՄ-ի առաջին թռիչքը կլինի 2030 թվականին

«Զեւս» ՏԷՄ-ի առաջին թռիչքը կլինի 2030 թվականին

«Զեւս» տրանսպորտաէներգետիկ մոդուլի (ՏԷՄ) առաջին առաքելությունը 50 ամիս կտեւի: Այս մասին հեռանկարային ծրագրերի եւ գիտության վերաբերյալ իր շնորհանդեսում նշել է «Ռոսկոսմոս»-ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Բլոշենկոն, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Բլոշենկոն նշել է, որ 50 ամիսը առաքելության ընդհանուր տեւողությունն է: Նա հստակեցրել է, որ առաջին թռիչքը նախատեսված է 2030-ին: «Այժմ այն նախագծված է մեր կողմից: Մենք ՌԳԱ-ի հետ միասին հաշվարկում ենք այս թռիչքի բալիստիկան, օգտակար ծանրաբեռնվածությունը»,- բացատրել է գործադիր տնօրենը:

Բլոշենկոյի խոսքով՝ առաքելությունը կսկսվի Երկրի վրա, այնուհետեւ նախատեսվում է թռիչք դեպի Լուսին, որտեղ տիեզերանավը կանջատվի, այնուհետեւ կլինի գրավիտացիոն մանեւր՝ Վեներայի մոտ, որտեղ նույնպես սարք կանջատվի, այնուհետեւ՝ թռիչք դեպի Յուպիտեր եւ դրա արբանյակները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում