Կուրիլյան կղզիների մոտ 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Կուրիլյան կղզիների մոտ 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Սեյսմոլոգները տեղի ժամանակով ժամը 09:59-ին 5,0 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել ծովում՝ Մեծ Կուրիլյան կղզիների լեռնաշղթայի միջին խմբի մոտ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Յուժնո-Սախալինսկի սեյսմիկ կայանի ղեկավար Ելենա Սեմենովան։

«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սիմուշիր կղզուց 53 կմ դեպի արևելք՝ 10 կմ խորության վրա»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Սեյսմոլոգները տեղեկատվություն են հավաքում ցնցումների ընկալելիության մասին։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում