Մանչեսթեր Յունայթեդի մի քանի ֆուտբոլիստ կարող է հեռանալ՝ Ռանգնիկի նշանակման դեպքում
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդի» մի քանի ֆուտբոլիստ կարող է հեռանալ ակումբից, հայտնում է ArmSport-ը՝ հղում անելով The Telegraph-ին:
Աղբյուրի փոխանցմամբ, Ռալֆ Ռանգնիկի՝ մանկունիացիների գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու դեպքում, թիմի կազմը կթարմացվի, սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» սկզբում պետք է բաժանվի մի քանի ֆուտբոլիստներից, որպեսզի նոր ձեռքբերումներ կարողանա ունենալ: Այդպիսով, դարպասապահ Դին Հենդերսոնն ու կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը կարող են ձմռանը հեռանալ ակումբից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռանգնիկը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը կգլխավորի ՄՅՈՒ-ն, իսկ դրանից հետո կլինի ակումբի խորհրդատուն: Գերմանացի մասնագետն արդեն Անգլիայում է և պատրաստ է գլխավորել թիմը:
Կարծիքներ