Եվրոպական հինգ պետություն կոչ է արել ԵՄ-ին ավելացնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրությունը

Եվրոպական հինգ պետություն կոչ է արել ԵՄ-ին ավելացնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրությունը

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան Բելգիայի, Դանիայի, Իսպանիայի եւ Լեհաստանի ղեկավարների հետ միասին պաշտոնական նամակ է հղել ԵՄ ղեկավարների խորհրդի նախագահ Չարլզ Միշելին` կոչ անելով շտապ քայլեր ձեռնարկել Եվրոպայում պատվաստանյութերի արտադրական կարողությունները մեծացնելու ուղղությամբ, փոխանցում է Delfi-ն: 

Պետությունների ղեկավարների նամակն ուղարկվել է ԵՄ ղեկավարների խորհրդի նստաշրջանի նախօրեին, որը կմեկնարկի փետրվարի 25-ին եւ որին կլուծվեն նաեւ պատվաստանյութերի արտադրության հետ կապված հարցերը, հայտնել է Լիտվայի նախագահի վարչակազմը: Նամակում նշվում է, որ Եվրոպան դեռ մարտահրավերների առջեւ է կանգնած` պատվաստանյութերի ոչ բավարար մատակարարման եւ դրանց արտադրության մեջ խափանումների պատճառով: «Կորոնավիրուսի նոր մուտացիաների առաջացման հետ մեկտեղ սպառնալիք է առաջանում անդամ երկրների` համավարակը վերահսկողության տակ առնելու եւ բնականոն կյանքի վերադառնալու ձգտման համար»,- ասվում է նամակում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում