Մարզադաշտի մոտ կրակոցների հետևանքով բեյսբոլի խաղն ընդհատվել է

Մարզադաշտի մոտ կրակոցների հետևանքով բեյսբոլի խաղն ընդհատվել է

ТАСС-ի հաղորդմամբ՝ Վաշինգտոնում բեյսբոլի մարզադաշտի մոտ հնչած կրակոցների հետևանքով առնվազն երկու մարդ ստացել է հրազենային վնասվածք։ Վիրավորները դիմել են մոտակա հիվանդանոց՝ բուժօգնություն ստանալու։ Ոստիկանները դեպքի վայրում հետաքննություն են իրականացնում։ 

Ստեղծված իրավիճակի հետևանքով հանդիսատեսին խնդրել են լքել տարածքն՝ անվտանգության նկատառումներով։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում