Նորվեգիայում պեղումներ են սկսել՝ վիկինգների նավը հողի տակից դուրս բերելու համար
Նորվեգացի հնագետները պեղումներ են սկսել վիկինգների նավի հայտնաբերման վայրում: Ինչպես հայտնում է The Local-ը, վերջին 100 տարում երկրում առաջին անգամ են որոշել փորել և գտնել վիկինգներին պատկանած նավը:
Նավը գետնի տակից դուրս բերելու համար անհրաժեշտ կլինի մոտ 5 ամիս: Գիտնականների գնահատականներով՝ նավը կառուցվել է մոտավորապես 733 թվականին:
Վերջին անգամ վիկինգների ժամանակաշրջանի նավն ամբողջությամբ հողից դուրս են բերել անցալ դարի սկզբներին: Նման հայտնագործություն ընդամենը երեք անգամ է արվել:
Ներկայիս՝ 4-րդ նավը պատահաբար հայտնաբերվել է 2018 թվականին գյուղատնտեսական հողատարածքում: Նավի գտնվելու վայրը պարզվել է հատուկ ռադարի օգնությամբ: Նախնական պեղումները, որոնք արվել են անցյալ տարի, ցույց են տվել, որ 20 մետրանոց նավը, գտնելով կես մետր հաստությամբ հողի տակ, արագ քայքայվում է:
Կարծիքներ