Հարավային Կորեան մարտական հրաձգությամբ վարժանքներ է անցկացրել ԿԺԴՀ-ի սահմանի մոտ
Կորեայի Հանրապետության զինված ուժերը մարտական հրաձգությամբ վարժանքներ են անցկացրել ԿԺԴՀ-ի հետ սահմանի մերձակայքում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ զորավարժություններին մասնակցել են բանակի և ծովային հետևակի կորպուսի ներկայացուցիչները։ Զորավարժություններին մասնակցել է 430 զինծառայող, ներգրավվել է 30 միավոր տեխնիկա։
Հարավկորեական կողմը նշել է, որ զորավարժությունների նպատակը բանակի և ծովային հետևակի կորպուսի գործողությունների ներդաշնակության ապահովումն է։
Կարծիքներ