Պիռլոն հեռացվել է Սամպդորիայի գլխավոր մարզչի պաշտոնից
Իտալիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն Անդրեա Պիռլոն հեռացվել է «Սամպդորիայի» գլխավոր մարզչի պաշտոնից, հաղորդում է Ջենովան ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը։ Գրում է Armsport.am-ը։
Նման որոշում է կայացվել իտալական B Սերիայի նոր մրցաշրջանի երեք տուրից հետո, որոնցում «Սամպդորիան» վաստակել է ընդամենը մեկ միավոր։ Ակումբից հեռացել են նաև Պիռլոյի օգնականներ Ռոբերտո Բարոնիոն, Մաուրո Բերտոնին, Նիկոլա Պավարինին և Ռաֆայել Կլեմենտեն։
45-ամյա մասնագետը «Սամպդորիան» գլխավորել է 2023 թվականի ամառվանից, իսկ անցած մրցաշրջանում նրա թիմը զբաղեցրել է 7-րդ տեղը B Սերիայի մրցաշարային աղյուսակում, իսկ հետո փլեյ-օֆֆի քառորդ եզրափակչում պարտվել է «Պալերմոյին» (0:2):
Կարծիքներ