Արաուխոն ապաքինվել է վնասվածքից
«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն ապաքինվել է վնասվածքից ու կարող է մասնակցել Լա լիգայի 25-րդ տուրի «Վալենսիայի» դեմ խաղին։ Armsport.am-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է «Բարսելոնայի» թվիթերյան էջը։
22-ամյա Արաուխոն առաջնության նախորդ տուրի «Էսպանյոլի» (2-2) դեմ հանդիպմանը միայն մեկ խաղակես անցկացրեց դաշտում։ Նա բաց թողեց նաև ԵԼ 1/16 եզրափակչի «Նապոլիի» դեմ խաղը (1-1):
Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 26 խաղի՝ դառնալով 3 գոլի հեղինակ։
Կարծիքներ