ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ «Հյուսիսային հոսք-2» գազատարի պատճառով
Միացյալ նահանգները կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե վերջինս շարունակի ու ավարտին հասցնի «Հյուսիսային հոսք -2» գազատարը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
Նրա խոսքով՝ «Հյուսիսային հոսք -2»-ի վերաբերյալ ԱՄՆ -ի դիրքորոշումը պարզ է: Այն վատ գործարք է, քանի որ բաժանում է Եվրոպան. Ուկրաինան ու Կենտրոնական Եվրոպան ենթարկվում են ռուսական մանիպուլյացիաներին: Հիշեցնենք, որ «Հյուսիսային հոսք -2» գազատարը կապում է Ռւոսաստանն ու Գերմանիան՝ անցնելով Բալթիկ ծովի հատակով: Գազատարի երկարությունը կազմում է 1234 կմ:
Կարծիքներ