ՀՖՖ-ն արձագանքել է Բերեզովսկու՝ ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում հնարավոր նշանակման մասին լուրերին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը «Матч ТВ»-ին ասել է, որ ֆեդերացիան չի ցանկանում քննարկել ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուների մասին լուրերը:Այս մասին գրում է armsport-ը։
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի մեկնաբանում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում այս կամ այն մասնագետի նշանակման հետ կապված տարաբնույթ լուրերը»,- ասել է Կարապետյանը «Матч ТВ»-ին։ Հիշեցնենք, որ կիրակի օրը՝ հոկտեմբերի 13-ին Ալեքսանդր Պետրակովն ազատվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ ազգային հավաքականը կարող է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին։
Կարծիքներ