Աֆղանստանում ուժայինները ոչնչացրել են Թալիբանի հետախուզության ղեկավարին
Աֆղանստանում անվտանգության ուժերի օպերատիվ աշխատակիցները ոչնչացրել են «Թալիբանի» հետախուզության ղեկավար Կարի Շահասիին: Այս մասին հայտնել է Աֆղանստանի ՆԳՆ-ն երկուշաբթի օրը՝ հուլիսի 12-ին։
Այս գիշեր գործողությունը կատարվել է Լոգար նահանգի Մոհամմադ Աղահի շրջանում։ Ձերբակալվել են նաև Շահասիի երկու ենթականեր, հավելել են նախարարությունում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ թալիբները հայտարարել էին Աֆղանստանում 169 շրջան գրավելու մասին։ Աֆղանստանի զինվորականները վերախմբավորման շրջանակներում մարտավարական նահանջ են իրականացրել, պնդում են Քաբուլում:
«Թալիբանը» նաեւ նշել է պատերազմի դադարեցման պայմանը: Աֆղանստանում հրադադարը հնարավոր է միայն քաղաքական կարգավորման ճանապարհային քարտեզի համաձայնեցումից հետո, հայտարարել են թալիբները:
Կարծիքներ