Թբիլիսիում ցուցարարները ձվեր են նետել իշխող կուսակցության գրասենյակի վրա․ կան ձերբակալվածներ
Թբիլիսիում պարեկային ոստիկանության աշխատակիցները սկսել են ձերբակալել բողոքի ակցիայի մասնակիցներին, որոնք ձվեր են նետել իշխող «Վրացական երազանք» կուսակցության շենքի վրա, կադրերը հեռարձակում են վրացական հեռուստաալիքները:
Վրաստանի ՆԳՆ-ն դեռ չի հայտնել ձերբակալվածների ճշգրիտ թիվը։ Ակցիայի մասնակիցները, որոնք ի սկզբանե հավաքվել էին Վրաստանի խորհրդարանի մոտ, շարժվել են իշխող կուսակցության գրասենյակի շենքի մոտ և ձվեր նետել։ Նրանք նաև ներկ են լցրել իրավապահների վրա:
Այս պահին վարչապետի հրաժարականի պահանջով ակցիան ավարտվել է։
Հիշեցնենք, որ Թբիլիսիում վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են։
Կառավարության ղեկավարի հրաժարականի պահանջն առաջացել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ մահացել է հուլիսի 5-ի ակցիային տուժած «TV Pirveli» հեռուստաընկերության օպերատոր Ալեքսանդր Լաշկարավան:
Սկզբում նրան հիվանդանոց են տեղափոխել աչքի վնասվածքով, հետո դուրս են գրել։ Մի քանի օր անց տղամարդուն տանը մահացած է գտել նրա մայրը։
ՆԳՆ-ում հայտնել էին Լաշկարավային ծեծելու մեջ կասկածվող 4 մարդու ձերբակալության մասին։
Վրացական «TV Pirveli» հեռուստաընկերության օպերատոր Ալեքսանդր Լաշկարավայի մահվան պատճառը կարող էր լինել թմրանյութերի գերդոզավորումը, հայտնել են երկրի ՆԳՆ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Կարծիքներ