Իրան-Հայաստան միասնությունը խոչընդոտում է «Զանգեզուրի միջանցքի» բացմանը. Քըլըչդարօղլու
Թուրքիայի քեմալական, գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ և նախագահական ընրություններում ընդդիմադիր «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն մայիսի 24-ին հյուրընկալվել է յութուբյան «BaBaLa TV»-ի՝ ազատ խոսափողի ձևաչափով հաղորդմանը:
Քըլըչդարօղլուն նշել է, որ ընտրվելու դեպքում պետական ավանդույթներին համապատասխան առաջին քայլը լինելու է այցը դեպի ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, ապա Ադրբեջան:
Այս մասին գրում է ermenihaber-ը:
ԺՀԿ առաջնորդը շեշտել է, որ ինչպես իր կուսակցության, այնպես էլ մնացած բոլոր կուսակցությունների և քաղաքական շրջանակների վերաբերմունքն Ադրբեջանի նկատմամբ չի տարբերվում, ըստ նրա՝ Ադրբեջանի Բաքվի և Թուրքիայի Ստամբուլի միջև որևէ տարբերություն չկա:
«Ադբեջանի հետ մեր ունեցած բարեկամությունը, միասնությունը որևէ կուսակցության տեսանկյունից տարբեր չի կարող պատկերացվել, ո՛չ իմ, ո՛չ մյուս կուսակցությունների»։
Անդրադառնալով վերջերս իր իսկ կողմից առաջ քաշված Ադրբեջանը շրջանցող թյուրքական երթուղուն՝ տվել է հետևյալ պարզաբանումը. «Մեր հիմնական նպատակը, անշուշտ, Միջին Ասիան Թուրքիային և Եվրոպային միավորելն է։ Մեծացնել կենտրոնական Թուրքիայի նախագիծը և ստեղծել տնտեսական ենթակառուցվածք, որը շատ ավելի ամուր կապեր է ձևավորում Թուրքիայի և թյուրքական հանրապետությունների միջև»:
Իսկ «Զանգեզուրի միջանցքը» շրջանցելու, Ադրբեջանին վերոհիշհյալ ճանապարհով թուրքական աշխարհից դուրս թողնելու դժգոհություններին և պնդումններին ի պատասխան նա ասել է.
«Գիտեք՝ Զանգեզուրի միջանցք կա։ Այդ միջանցքը պետք է բացվի։ Սակայն այդ միջանցքի բացումը կախված է կողմերի համաձայնությունից և Ադրբեջանին Թուրքիայի՝ առանց պայմանի օգնությունից։ Իրանի և Հայաստանի միջև միասնությունը կարողանում է այս միջանցքի բացումը տեղափոխել փոքր-ինչ դժվար կետ։
Թուրքիան իր տարածաշրջանում շատ ավելի ուժեղ կլինի, եթե կարողանա համոզել, բացատրել, որ այս բացվելիք միջանցը և՛ Թուրքիային, և՛ Իրանին, և՛ Հայաստանին, և՛ թյուրքական պետություններին մեծ նպաստ է բերելու և այն տնտեսական արդյունքը, որ ստեղծվելու է, բոլոր երկրները կարողանալու են կիսել։ Ու մենք այդ միջանցքը պարտավոր ենք ընդարձակել և մեծացնել»։
Կարծիքներ