ԱՄՆ-ն լուրջ սխալ է թույլ տվել՝ սպանելով գեներալ Սոլեյմանիին. Իրանի ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարարությունից հայտարարել են, որ Միացյալ Նահանգները լուրջ սխալ է թույլ տվել՝ սպանելով իրանցի առաջատար հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիին:
«Փոքրոգիորեն սպանելով գեներալ Սոյելմանիին՝ ԱՄՆ-ն լուրջ սխալ է թույլ տվել»,- «Թանսիմ» գործակալության փոխանցմամբ՝ ասվում է Իրանի ԱԳՆ թվիթերյան հաղորդագրության մեջ:
«Մեր տարածաշրջանը բավականին շատ է տառապել ԱՄՆ-ի ռեժիմի ներխուժումներից: Իրաքցի պատգամավորները կողմ են քվեարկել ամերիկյան զորքերին մեր տարածաշրջանից հանելուն»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ալ-Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, գերենալ-լեյտենանտ Սոլեյմանին սպանվել է 2020 թվականին հունվարի երեքին Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ ամերիկյան ուժերի հասցրած ավիահարվածի ժամանակ:
Կարծիքներ