ԱՀԿ ղեկավարն ասում է, որ Գազայում առողջական վիճակն աննկարագրելի է
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը Գազայի հատվածում առողջապահական իրավիճակը «աննկարագրելի» է անվանել։ Համապատասխան հայտարարությունը նա հրապարակել է X-ի իր էջում։
«Գազայում առողջապահական իրավիճակն աննկարագրելի է», - ասել է ԱՀԿ ղեկավարը՝ ևս մեկ անգամ հայտնելով «լուրջ մտահոգություն Ռաֆահի վրա լայնածավալ հարձակման հնարավորության վերաբերյալ, որն աներևակայելի տառապանք կպատճառի»։ «Ես կրկնում եմ իմ կոչը բոլոր կողմերին՝ աշխատել հանուն խաղաղության», - ընդգծել է Գեբրեյեսուսը։
Կարծիքներ