Վահան Քերոբյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. ՀԺ
ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում կատարված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 8 անձի նկատմամբ, որոնցից 5-ը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք են, 3-ը՝ առևտրային նշված ընկերության ներկայացուցիչները: Քննության ներկա պահին նախնական կալանքի տակ է գտնվում վերջիններիցս մեկը:
Կարծիքներ