Ռաֆահում իսրայելական բանակի գործողության մեկնարկի ժամկետը համաձայնեցված է․ Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահում իսրայելական բանակի գործողության մեկնարկի ժամկետն արդեն համաձայնեցված է։
«Այսօր ես մանրամասն զեկույց ստացա Կահիրեում բանակցությունների վերաբերյալ (պատանդների ազատ արձակման վերաբերյալ – խմբ.)։ Մենք անընդհատ աշխատում ենք մեր նպատակներին հասնելու համար, առաջին հերթին դա վերաբերում է մեր բոլոր պատանդների ազատմանը և ՀԱՄԱՍ-ի դեմ լիակատար հաղթանակի հասնելուն։
Այս հաղթանակը պահանջում է մտնել Ռաֆահ և ոչնչացնել ահաբեկչական գումարտակները: Դա տեղի կունենա, կա ժամկետ»,- ասել է նա:
Կարծիքներ