Ճիշտ կլիներ թուրքերն անապատացման ենթակա այդ տարածքները ետ վերադարձնեին հայերին
Թուրքիայի տարածքի գրեթե 80%-ն անապատացման վտանգի տակ է: Այս մասին հունիսի 17-ին նշվող Երաշտի և անապատացման դեմ պայքարի միջազգային օրվա նախօրեին հայտարարել է հողի էրոզիայի դեմ պայքարի, կանաչապատման և բնապահպանության խնդիրներով զբաղվող թուրքական «TEMA» հիմնադրամի նախագահ Դենիզ Աթաչը,– գրում է Gazete Karınca պարբերականը:
Վերջերս համացանցում հայտնված այս տեղեկատվությանը ծանոթացել էր դանիացի իմ գործընկերներից մեկը:
Տեսակապի միջոցով իր անհանգստությունն արտահայտելիս՝ նա շատ անկեղծ էր. «Ճիշտ կլիներ թուրքերն անապատացման ենթակա այդ տարածքները ետ վերադարձնեին հայերին, հույներին, վրացիներին. այդ ժողովուրդները ամեն գնով կկանխեն ցանկացած վտանգ իրենց հողերում»:
Երկակի զգացողություն առաջացրեց բարեկամիս միտքը.
մի կողմից հպարտություն օտարերկրացու կողմից հասկացված լինելու համար, մյուս կողմից՝ անսահման տխրություն:
Ձոնիկ Մարգարյանի ֆեյսբուքյան էջից
Կարծիքներ