Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ քաղաքացուն վրաերթի ենթարկած ոստիկանը ձերբակալվել է
Ինչպես քիչ առաջ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություւն տարածեց, այսօր երեկոյան ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ամենագնացը վրաերթի է ենթարկել մի կնոջ։ Նախնական տվյալներով՝ քաղաքացուհին վրաերթի է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, որը գտնվել է ծառայության մեջ։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։
Մեր տեղեկություններով քաղաքացուն վրաերթի ենթարկած ոստիկանության «Տոյոտա» մակնիշի վարորդը՝ ոստիկանը ձերբակալվել է։
Կարծիքներ