Ռուսաստանի «Վեկտոր» գիտական կենտրոնը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների թույլտվություն է ստացել
«Վեկտոր» պետական գիտական կենտրոնը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ անցկացնելու թույլտվություն է ստացել, հայտնել են «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունում, գրում է ria.ru-ն։
«Առաջին կամավորները պատվաստվելու են հուլիսի 27-ին», - ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես ավելի վաղ նշել էր կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը, Ռուսաստանում COVID-19-ի դեմ դեղամիջոցը մշակում են 17 գիտական կազմակերպություններ, գոյություն ունեն ավելի քան 26 տեսակի պատվաստանյութեր:
Փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան «Վեկտոր»-ն անվանել է ոլորտի առաջատարներից մեկը:
Նշենք, որ ՌԴ-ում կորոնավիրուսի բռնկումից ի վեր հաստատվել է հիվանդության 800 849 դեպք, որոնցից 13 046-ը՝ մահվան ելքով։
Կարծիքներ