Ադրբեջանը Իրանին է հանձնել 21 բանտարկյալի

Ադրբեջանը Իրանին է հանձնել 21 բանտարկյալի

Ադրբեջանը իրանցի 21 բանտարկյալի է արտահանձնել։ Այս մասին հայտարարել է Իրանի գլխավոր դատախազի իրավական և միջազգային հարցերով տեղակալ Մահմուդ Աբասին։

Աբասիի խոսքերով՝ բանտարկյալների մեծ մասը՝ Ադրբեջանում գտնվող Իրանի քաղաքացիներ, դատապարտվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար։

Նա նշել է, որ այդ դատապարտյալներից ոմանք Ադրբեջանում բանտարկվել են 11 տարի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում