Ձեր խնայածը այսօր պետք է հայրենիքին. Վ. Կարապետյան

Ձեր խնայածը այսօր պետք է հայրենիքին. Վ. Կարապետյան

Տարածեք դիմումս Հայաստանի գործարարներին։

Խանութների ու ռեստորանների, արտադրամասերի ու հյուրանոցների, այլ հազարավոր փոքր բիզնեսների տերե՛ր,

Ժամն է։

Ձեր խնայածը այսօր պետք է հայրենիքին։

Այսօր սկսում ենք "10 միլիոն դրամ" շարժումը։

Ջանացե՛ք, հավաքեք ձեր վերջին խնայողությունները և տվեք հայրենիքի, ձեր ընտանիքի, նաև՝ ձեր բիզնեսի՛ պաշտպանության համար։

Քաղաք առ քաղաք, շրջան առ շրջան ճանաչում եմ ձեզ։

Միասին կարո՛ղ ենք։

Կիսվե՛ք այս կոչով, նշեք գործարարներին, հիմա՛։

Իմ այս գրառման մեկնաբանության մեջ դրեք ձեր փոխանցման անդորրագիրը։

Այս պահին հայրենիքի կողքը կանգնողը հետո կվարձատրվի հազարապատիկ և՛ պետության, և՛ ժողովրդի կողմից։

Հայրս այսօր իր բիզնեսի ողջ շահույթն ու խնայողությունը՝ 10 միլիոն դրամ, փոխանցեց Հայաստան համահայկական հիմնադրամ՝ հայրենիք ունենալու համար։

Ի գո՛րծ։

#Հաղթումենք

Հետևեք մեզ նաև Տելեգրամում