1968 թվականի հոկտեմբերին բացված 2750 շատրվաններով պուրակը այսօր էլ գործում է. քաղաքապետարան

1968 թվականի հոկտեմբերին բացված 2750 շատրվաններով պուրակը այսօր էլ գործում է. քաղաքապետարան

Էրեբունի-Երեւանի օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել են արխիվային լուսանկարներ և փոքրիկ պատառիկ՝ Երևանի պատմությունից:

Նշվում է, որ մայրաքաղաքի տոնին նվիրված ամենանշանավոր իրադարձություններից էր 1968 թվականի հոկտեմբերին բացված 2750 շատրվաններով պուրակը:

«Էրեբունի-Երևան – 2750» շատրվանները այսօր էլ զարդարում են Հանրապետության հրապարակին հարակից` Վազգեն Սարգսյան փողոցի միջանկյալ հատվածը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում