Ֆիջիի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ֆիջիի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին երկուշաբթի հաղորդվում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքում։
Աղետի էպիկենտրոնը գտնվել է կղզի պետության մայրաքաղաք Սուվա քաղաքից 503 կմ հյուսիս-արեւելք, որի բնակչությունը կազմում է մոտ 77,3 հազար մարդ։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Ցունամիի վտանգի, ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան:
Կարծիքներ