Սանկտ Պետերբուրգը՝ մշակութային զբոսաշրջության առաջատար քաղաք

Սանկտ Պետերբուրգը՝ մշակութային զբոսաշրջության առաջատար քաղաք

Սանկտ Պետերբուրգը չորս անվանակարգերում հաղթել է հեղինակավոր World Travel Awards մրցանակաբաշխությունում, այդ թվում՝ «Աշխարհի առաջատար քաղաքային ուղղություն 2021»-ում։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով նահանգապետի գրասենյակին։

«Հյուսիսային մայրաքաղաքի հետ մեկտեղ այս կոչման համար պայքարել են 19 մեգապոլիսներ, այդ թվում՝ Փարիզը, Լոնդոնը, Հռոմը, Վենետիկը, Սիդնեյը, Նյու Յորքը, Կիոտոն, Ռիո դե Ժանեյրոն, Պեկինը: Կազմկոմիտեն այսօր հրապարակել է քվեարկության արդյունքները»,- նշվում է հաղորդագրությունում։ 

Սանկտ Պետերբուրգը վեցերորդ անգամ ճանաչվել է նաև «2021 մշակութային զբոսաշրջության առաջատար քաղաք»։ Բացի այդ, այս տարի առաջին անգամ շնորհվել է հատուկ մրցանակ՝ «Լավագույն համագործակցություն ներքին զբոսաշրջության խթանման գործում», որի հաղթողներ են դարձել Սանկտ Պետերբուրգն ու Մոսկվան։ Երկուսն էլ պարգևատրվել են «Երկու քաղաքներ՝ մեկ միլիոն տպավորություններ» ծրագրի համատեղ հաջող իրականացման համար։ 

«Նման ճանաչումը ոչ միայն մեծ պատիվ է, այլև մեծ պատասխանատվություն։ Սանկտ Պետերբուրգը միշտ հայտնի է եղել իր ջերմությամբ և հյուրընկալությամբ։ Ես շատ ուրախ եմ, որ մեր քաղաքն արժանացել է արժանի մրցանակի, այն էլ՝ մեկից ավելի»,- ասել է նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում