«Չելսին» ուժեղ էր «Լիվերպուլից» (տեսանյութ)
Անգլիայի առաջնության 29-րդ տուրի խաղում չեմպիոն «Լիվերպուլը» տանը խաղաց Լոնդոնի «Չելսիի» հետ։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը պարտություն կրեց նվազագույն հաշվով։
Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմի միակ գոլը 42-րդ րոպեին խփեց անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Մաունթը, որին արդյունավետ փոխանցում կատարեց ֆրանսիացի կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն։
«Չելսին» 27 խաղում վաստակել է 47 միավոր եւ չորրորդն է։ «Լիվերպուլն» ունի 43 միավոր եւ 7-րդն է։
Անգլիայի առաջնություն, 29-րդ տուր
«Լիվերպուլ» - «Չելսի»՝ 0։1 (տեսանյութ)
Մեյսոն Մաունթ, 42
Կարծիքներ