Դիբալայի գործակալը հանդիպումներ է ունեցել Լոնդոնում և Մանչեսթերում
«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում։ Այս մասին գրում է Armsport.am֊ը։
ESPN-ի տեղեկացմամբ՝ արգենտինացու ներկայացուցիչն այցելել է Անգլիա ու հանդիպումներ ունեցել Լոնդոնում ու Մանչեսթերում, նախքան Իսպանիա և Իտալիա բանակցությունների մեկնելը։
Բրիտանական ակումբներից Դիբալայով հետաքրքրված են «Արսենալը», ՄՅՈՒ-ն և «Նյուքասլը»։ Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր «զինագործները» արդեն կապ են հաստատել խաղացողի գործակալների հետ։
Կարծիքներ