Լեհաստանի կառավարությունը խոստանում է կրկնակի ավելացնել նվազագույն աշխատավարձը
Լեհաստանը ծրագրում է 2024 թվականին կրկնակի բարձրացնել նվազագույն աշխատավարձը՝ օգնելու բնակիչներին հաղթահարել բարձր գնաճը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ընտանիքի և սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Մարլենա Մալագը։
Լեհաստանում գնաճը փետրվարին հասել էր քառորդ դարի ընթացքում ամենաբարձր մակարդակի՝ 18,4 տոկոսի։ Ապրիլին այն կազմել է 14,7 տոկոս։
«Հաջորդ տարի նվազագույն աշխատավարձը լինելու է 4200 զլոտիից ավել (շուրջ 1015 ԱՄՆ դոլար)»,- PAP գործակալության փոխանցմամբ, ասել է Մալագը։ Նրա խոսքով՝ ինչպես 2023 թվականին, այնպես էլ մյուս տարի նվազագույն աշխատավարձի բարձրացումը տեղի կունենա երկու փուլով՝ հունվարի 1-ից և հուլիսի 1-ից։
Նշենք, որ Լեհաստանում այս տարի աշնանը սպասվում են խորհրդարանական ընտրություններ։
Կարծիքներ