Բայդենը կսառեցնի Գերմանիայում տեղակայված ամերիկյան զորքերի պլանավորված դուրսբերումը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կսառեցնի Գերմանիայում տեղակայված ամերիկյան զորքերի պլանավորված դուրսբերումը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:
Անցյալ տարի ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, չնայած Կոնգրեսի դիմակայությանը, հայտարարել էր Գերմանիայում գտնվող ավելի քան 34 000 ամերիկյան զորքերից շուրջ 9500-ին վերատեղակայելու մասին:
Այսօր Բայդենը կայցելի Պետդեպարտամենտ, որտեղ կներկայացնի արտաքին քաղաքական գերակայությունները: Բայդենի այցը Պետդեպարտամենտ նպատակ ունի ընդգծել ԱՄՆ արտաքին քաղաքականությանը բազմակողմ մոտեցումը վերականգնելու նրա խոստումը եւ նշել իր վարչակազմի փոխգործակցության վերականգնումը միջազգային հանրության հետ:
«Նա ցանկանում է հստակ ազդանշան տալ, որ մեր ազգային անվտանգության ռազմավարությունը կղեկավարվի դիվանագիտությամբ»,- ասել է Սալիվանը:
Կարծիքներ