Ներդրողները զարմացած են Հայաստանում ինժեներների մասնագիտական կարողություններով. վարչապետ

Ներդրողները զարմացած են Հայաստանում ինժեներների մասնագիտական կարողություններով. վարչապետ

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող ներդրողները զարմացած են Հայաստանում ինժեներների ունեցած մասնագիտական կարողություններով ու գիտելիքներով: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նրանք ասում են, որ Հայաստանի ինժեներները իրենց գիտելիքներով ոչ միայն չեն զիջում, այլ՝ շատ դեպքերում ակնհայտորեն մեծ պոտենցիալ ու առավելություն ունեն, սա մեծացնում է Հայաստանի ներդրումային գրավչությունը», - ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ ինքն էլ ներդրողներին այլ վիճակագրություն է ներկայացրել, որը պետք է ոգևորի նրանց:

«Ես հաճույքով իմացա՝ երբ իրականացրել ենք ուսուցիչների ատեստավորման գործընթացը, պարզվեց՝ ամենաբարձր միավորները ստացել են մաթեմատիկայի ուսուցիչները: Սա շատ հաճելի փաստ է, նշանակում է, որ տեխնոլոգիական ոլորտի զարգացման առումով այն ռազմավարությունը, որ ունենք, մեծ ներուժ ունի, մնում է, որ մեր այդ բարձր որակավորում ունեցող ուսուցիչներն ավելի բարձր աշխատավարձ ստանան», - ասաց վարչապետը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում