ՀՀ նախագահը նոր օգնական ունի
ՀՀ 5-րդ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ մարտի 15-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ նշանակվել է նախագահի օգնական:
Հրամանագրում ասվում է.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը՝ Արմեն Մարկոսյանին 2022 թվականի մարտի 15-ից նշանակել Հանրապետության նախագահի օգնական»,- նշվում է հրամանագրում:
Նշենք, որ Վահագն Խաչատուրյանի՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար եղած ժամանակ Մարկոսյանը եղել է նրա օգնականը:
Կարծիքներ