ABBA խմբի երաժիշտներին նվիրված համերգի ժամանակ երկու մարդ է մահացել

ABBA խմբի երաժիշտներին նվիրված համերգի ժամանակ երկու մարդ է մահացել

Շվեդական ABBA փոփ խմբի երաժիշտներին նվիրված համերգի ժամանակ երկու մարդ է մահացել, ևս մեկը վիրավորվել է, հայտնում է Тазета.ру-ն՝ հղում անելով BBC-ին ։

Միջադեպը տեղի է ունեցել շվեդական Ուփսալա քաղաքի համերգասրահում։ Շոուի մեկնարկից 30 րոպե առաջ տղամարդը ընկել է ճեմասրահում կանգնած երկու հոգու վրա։

Արդյունքում մահացել է ինքը և նրանցից մեկը, ում վրա ընկել է։ 

Ավելի վաղ նմանատիպ դեպք էր տեղի ունեցել Սան Ֆրանցիսկոյում ամերիկյան Phish ռոք խմբի համերգի ժամանակ։ Արենայի վերին հարկերից ընկնելու հետևանքով մեկ մարդ մահացել է. 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում