Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցները կարող են հաղթահարել միայն անվաշղթաներով
Փետրվարի 11-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ,
Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վանաձոր-Դիլիջան, Տաթև-Սատանի կամուրջ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Կարծիքներ