Պատերազմը փոփոխություններ կմտցնի հայ-վրացական հարաբերություններում. էդուարդ Այվազյան

Պատերազմը փոփոխություններ կմտցնի հայ-վրացական հարաբերություններում. էդուարդ Այվազյան

Հայաստանի համար համեմատության մեջ ավելի նախըտրելի է «Վրացական երազանքի» հաղթանակը, քանի որ Սահակաշվիլին իր կուսակցությունով ավելի բացահայտ պրոադրբեջանական քաղաքականություն է վարում և ավելի սերտ կապեր ունեի Ադրբեջանական տարբեր ընկերություների և պետական այրերի հետ:

Freenews.am-ի հետ զրույցում ասաց Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն էդուարդ Այվազյանը` անդրադառնալով Վրաստանում խորհրդարանական ընտրություններին:

 ««Վրացական երազանքը» փորձում է ինչ-որ չափով քաղաքական չեզոքություն պահպանել այս պատերազմական իրավիճակում, թե ինչքանով է ստացվում, այլ հարց է:  Հաճախ լսում ենք, որ Թուրքիան տարբեր բեռնատար ինքնաթիռներով զենք զինամթերք է տեղափոխում Ադրբեջան, չնայած դրանց իսկությունը չենք կարող ստուգել, բայց այս փաստերը բոլորիս մտահոգում են և հայկական կողմն այս առնչությամբ միշտ էլ կասկածներ ունեցել է: Հայ-վրացական հարաբերությունները իհարկե փայլուն չեն, բայց Վրաստանը փորձում է չեզուքություն պահել և ինչպես վրացական իշխանությունն է հայտարարում՝ թույլ չեն տալիս, որ որևէ կողմ Վրաստանի տարածքով զենք տեղափոխի»,-նշեց նա: 

Ինչ վերաբերում է հայազգի պատգամավորներին, ապա նրանցից մեկը Սամվել Մանուկյանն է` Ջավախքից, երկրոդ հայազգի պատգամավորը կլինի Սմբատ Կյուրեղյանը, ով Նինոծմինդայից է, նախկինում եղել է Նինոծմիդայի ավագանու ղեկավար։ Նա խորհրդարան է անցնում «Վրացական երազանք» կուսակցության ցուցակով:

Ընտրություններից հետո  Վրաստանի  ընդդիմադիր մի շարք  կուսակցություններ, որոնք հաղթահարել են անցողիկ շեմը, չեն ճանաչում ընտրությունների արդյունքները և պատրաստվում են հրաժարվել մանդատներից: Նրանք պահանջում են չեղյալ համարել ընտրությունների արդյունքները և նշանակել արտահերթ ընտրություններ: Ամսի 8-ին մեծ հանրահավաք է նախատեսված: Բայց ինչպես ասում է  էդուարդ Այվազյանը՝  թե որքանով նրանց կհաջողվի  բողոքի ցոույցերով հասնել արդյունքի, դժվար է կանխատեսել:

Անդրադառնալով արցախյան պատերազմի ընթացքում  Վրաստանի դիրքորոշմանը` Այվազյանն ընդգծեց, որ այս պատերազամը փոփոխություններ է մտցնելու հայ վրացական ներկա հարաբերություններում,  սակայն ցավոք,  այսօրվա իրականությունը  ցույց է տալիս , որ դրանք դրական փոփոխություններ չեն լինելու: 

«Հարկավոր է  բանակցություններ վարել  և քանի դեռ չի ավարտվել հայ- ադրբեջանական պատերազմը, Վրաստանը պետք է  ճիշտ դիրքորոշում ունենա, կարողանա գոնե իսկապես չեղոք լինել: Վրաստանում իշխանությունը պիտի հասկանա, թե  թուրք ադրբեջանական տանդեմը ինչ վտանգա  է իրենց ներկայացնում, պետք է դատապարտի սիրիացի ահաբեկիչների մուտքը տարածաշրջան: Մեծ է հավանականությունը, որ վարձկան ահաբեկիչները կարող են ներթափանցել Վրաստան, ուստի անհարաժեշտ է քայլեր ձեռնարկել միջազգային ահաբեկչությունը կանխելու համար»,-ասաց Այվազյանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում