Միշա Ալոյանը հերթական հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում

Միշա Ալոյանը հերթական հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում

Մոսկվայում,  բռնցքամարտի միջազգային  երեկոյի շրջանակներում, տեղի է ունեցել ռուսաստանցի Միխայիլ Ալոյանի ու տանզանացի Յոհանա Մախանյայի մենամարտը:

Միաձայն որոշմամբ` հաղթանակ է տարել  32-ամյա Ալոյանը (99:91, 99:91, 99:91):

2012-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն Ալոյանն այժմ պրոֆեսիոնալ ռինգում ունի 7 հաղթանակ և 1 պարտություն: 23-ամյա Մախանիան իր երրորդ պարտությունը կրեց կարիերայում, բայց ունի 12 հաղթանակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում