Անդրանիկ Քոչարյանը ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է 2021թ․ անելիքները

Անդրանիկ Քոչարյանը ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է 2021թ․ անելիքները

Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեսահանդիպում է ունեցել ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2020թ․ ընթացքում կիսատ թողնված ծրագրերը, ինչպես նաև ուրվագծվել  2021թ․ անելիքները։

Հաղորդվում է, որ 2021թ․ ընթացքում ԵԱՀԿ-ի փորձագիտական աջակցությամբ կավելացվեն խորհրդարանի վերահսկողական մեխանիզմները և կառուցվածքային բարեփոխումներ կիրականացվեն ուժային գերատեսչություններում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում